Դեմոկրատական պետությունից մինչեւ ավազակապետություն կես քայլ է․

Դժվար է ասել, հասկանալով, թե՝ ոչ, սակայն Նիկոլ Փաշինյանը թիմը ակտիվորեն Հրայր Թովմասյանից կերտում է հերթական նահատակն ու հերոսացնում է նրան։ Առհասարակ, դժվար է նույնիսկ ասել, թե Փաշինյանի թիմում հանրային կարծիքի մասնագետ կա թե բոլորը ապավինում են իրենց լիդերի հոտառությանն ու փորձին, սակայն կարծես թե նախկին լրագրողի մոտ ամբիցիաներն ու քինախնդրությունը, գուցե նաեւ արդեն էս գլխից սկսված՝ որպես իշխանություն վերարտադրվելու նախապատրաստություններն այնքան են կուրացրել, որ սկսել է չտարբերել թացը չորից ու դարձրել է սեւեռուն գաղափար Թովմասյանին շարքից հանելը։ Սա կործանարար սեւեռուն գաղափար է, քանի որ նույնիսկ եթե Հրայր Թովմասյանից ազատվեց, միեւնույնն է նրա ուղեղը մեկ այլ «իդեա ֆիքս» է գտնելու եւ ոչնչացնելով հասնելու է պետականության հիմքերին։ Հրայր Թովմասյանն իհարկե, սուրբ կամ հրեշտակ չէ, սակայն եթե հայտարարվում է, որ ամեն բան օրենքով է լինելու, ապա անհասկանալի է, թե այդ օրենքի որ կետի պահանջով է օրինակ Հրայր Թովմասյանի տարեց հորը անհանգստություն պատճառում խուզարկությամբ կամ կանչում հարցաքննության՝ Հրայր Թովմասյանի դուստրերի հետ։ Հետաքրքիր է, իսկ նախկին իշխանությունները երբեւէ Աննա Հակոբյանին կամ վարչապետի հորն ու երեխաներին հարցաքննել են, երբ Փաշինյանը եղել է մեղադրյալի աթոռին։ Իրավական պրոցեսն էլ ուն իիր մշակույթը, ընդունելիի ու անընդունելիի սահմանը, եւ եթե ընդունելիի սահմանը խախտում ես, կամաց կամաց վերածվում ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած ավազակապետությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )