ՔՊ-ն ԵԿ-ի նոր նախագահ է նշանակել
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված կուսակցության ֆեյսբուքյան էջում :
Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։
