Պիցցայի խմոր
Բաղադրիչներ
- Ջուր՝ տաք- 250մլ
- Թթխմոր – 2 ճաշի գդալ (5-10 գրամ)
- Շաքարավազ – 1 թեյի գդալ
- Աղ – 1 թեյի գդալ
- Ալյուր – 300-350 գրամ
- Ձիթապտղի յուղ – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը: Տաք ջրի մեջ լցնում ենք թթխմորը: Լավ խառնում ենք և թողնում ենք մինչև փրփրի, որից հետո ավելացնում ենք ալյուրին: Ձեռքերով հունցում ենք պինդ խմոր: Խմորը ծածկում ենք մաքուր սրբիչով և թողնում ենք 30 րոպե, մինչև խմորը բարձրանա: Ստացվում է շատ փափուկ և համեղ խմոր:
Բարի ախորժակ
