Արցախի պետականաշինության գործընթացը մարդու իրավունքների պաշտպանության օրինակելի դրսևորում է․ Բակո Սահակյանը մասնակցել է <<Բարեփոխելով աշխարհը>> կինոփառատոնի միջոցառմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երևանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար՝ նշելով, որ Արցախյան շարժումը և Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության և ինքնորոշման օրինակելի դրսևորում:
