Հնդկաստանը դիտարկում է Հայաստան ավելի շատ զենք ուղարկել․ ET

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը: Գրել է The Economic Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթը նշել է, որ Հայաստանից մի բարձրաստիճան պաշտոնյա արդեն բանակցություններ է վարել Նյու Դելիում 20 միլիարդ ռուփի (ավելի քան 244 միլիոն դոլար) նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա մատակարարումների շուրջ:

Հնդկաստանը հայկական կողմին կտրամադրի Pinaka ՀԿՌՀ, հակատանկային հրթիռներ, զինամթերք։

 

Share This