Խմբագրի ահազանգը. «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանն ահազանգում է.
«Հարգելի ընթերցողներ, մի ժամից ավելի է «Հրապարակի» կայքէջը դաժան հարձակման է ենթարկվել` 26 միլիոնից ավելի ներխուժման փորձ է կատարվել, վայրկյանում մի քանի հարյուր, ինչի պատճառով կայքն այս պահին չի գործում:
Մեր մասնագետներն աշխատում են, բայց սերվերները չեն դիմանում…հուսանք` կհաղթահարենք այս փորձությունը…ևկայքի աշխատանքը կվերականգնվի»։
