Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 700 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ
Իսրայելի հարվածներից հետո Գազայի հատվածում ավելի քան 700 երեխա է մահացել։ Այս տվյալները տրամադրում է ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամը։
«Ըստ տեղական առողջապահական և լրատվամիջոցների վերջին տեղեկությունների, առնվազն 2215 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ ավելի քան 700 երեխա, և ավելի քան 8714 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ավելի քան 2450 երեխա», – CNN-ին ասել է հիմնադրամի խոսնակ Սառա ալ Խատաբը:
Ինչպես պարզաբանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, վիրավոր երեխաները «սարսափելի այրվածքներով են, բեկորային վերքերով և բացակայող վերջույթներով։ Իսկ հիվանդանոցները բացարձակապես չեն կարողանում հաղթահարել նրանց բուժումը»։
