Արեւմտյան լրատվամիջոցները կեղծել են. ՀԱՄԱՍ-ը ոչ մի երեխայի չի գլխատել

«Համասի կողմից սպանված 40 երեխա», «Համասը կտրել է նորածինների կոկորդը կոտորածի ժամանակ», «Կանանց ու երեխաներին գլխատել են», «Սա բացարձակ չարիք է»: Ահա, այս գլխագրերով են այսօր լույս տեցալ ոըւլտրալիբերալիստական բոլոր առանցքային լրատվամիջոցները:

Բայց ահա, թուրքական Anadolu լրատվական գործակալությունը որոշել է ստուգել և պաշտոնապես խնդրել է Իսրայելի Պաշտպանության բանակին մեկնաբանություն լուրի հետ կապված, թե Համասը գլխատել է 40 երեխայի: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյան «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ ինքը տեղեկություններ չունի, որ «Համասը կտրել է նորածինների գլուխները»:

Բայց սա արդեն օգուտ չունի. ողջ արեւմտյան աշխարհի աչքին, Համասը գլխատել է 40 երեխա: Բնական է, որ այդ կեղծիքը արեւմտյան առաջատար լրատվամիջոցները հատուկ են տիրաժավորել: Ու քանի դեռ մյուսները փորձում են դրանից բլուխ հանել, մի նոր նման սուտ կտիրա-ավորվի, եւ այդ ֆոնին բառ անգամ չկա, որ ընդհակառակը, Իսրայելն է իր «գորգային ռմբակոծություններով» ոչնչացնում հազարավոր ամբողջ ընտանիքներ՝ երեխաներով հանդերձ:

Share This