Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վրկ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-7, 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

facebook sharing button
telegram sharing button
whatsapp sharing button
messenger sharing button
viber sharing button
linkedin sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
twitter sharing button
Share This