Ռուսաստանը աշխարհում նմանը չունեցող նոր զենք է ստեղծում․

Վլադիմիր Պուտին Ռուսաստանը մշակում է հարվածային նոր համակարգեր, որոնք ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ կարող են հաղթահարել եւ չունեն իրենց նմանը աշխարհում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ RT Arabic, Sky News եւ Al Arabiya լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք դա կանենք։ Այօսր արդեն անհայտ է որ հակահրթիռային համակարգերը կարող են աշխատել ընդդեմ բալիստիկ հրթիռների։ Մենք բազմակի կատարելագործել ենք ու ստեղծել զենք, որի օրինակը աշխարհում դեռ չկա եւ կարող ենք հաղթահարել ցանկացած հակահրթիռային համակարգ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
