Սաուդյան Արաբիան պետք է վճարի ԱՄՆ-ին՝ Իրանից պաշտպանելու դիմաց․ Դոնալդ Թրամփ

Սաուդյան Արաբիան պետք է վճարի Միացյալ Նահանգներին իր տարածքում ամերիկյան հավելյալ զորակազմ տեղակայելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հասկացնելով, որ այդ քայլով ամրացվում է սաուդական միապետության անվտանգությունը եւ պաշտպանունակությունը Իրանի հանդեպ, ինչը անշուշտ անվճար լինել չի կարող։ Նշենք, որ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում հավելյալ երեք հազար զինվորական է տեղակայում՝ սաուդցիների նավթային օբյեկտների վրա հայտնի հարձակումներից հետո։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )