Իսկ Փաշինյանն ինչքանով է պահպանում արդյունավետ լինելու խաղի կանոնը

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ, որը ընթանում է այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բավական հետաքրքիր մի քանի հարցերի, որոնք իրականում մեծ կարեւորություն ունեն Հայաստան պետության գոյության եւ ապագայի համար։ Խոսքը եւ խաղի կանոնների մասին է, որը ոչ միայն բիզնեսի, այլ ընդհանրապես բոլորի համար պետք է ամրագրվի, սկսած վարչապետից ու նախագահից, եւ ռազմավարական պլանավորման եւ մնացած հարցերի ու պատկերացումների։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Փաշինյանը պետությունից գողանում է եւ այս առումով նա պահպանում է խաղի կանոնները։ Սակայն արդյունավետության առումով, օրինակ, կա լուրջ խնդիր։ Ինչքանով է արդյունավետ, չասելու համար արդարացված Նիկոլ Փաշինյանի կողմից գերթանկարժեք չարթերային չվերթով Գյումրիից Լոս-Անջելես մեկնումը, կամ ինչքանով է արդյունավետ 2 միլիոն դոլար՝ կառավարական կեցավայրային համալիրում իր ապրելիք առանձնատան վերանորոգման համար ծախսելը։ Իհարկե կարելի է հազար ու մի պատճառ բերել, սկսած անվտանգությունից մինչեւ սոցիալական երաշխիքներ, սակայն ամեն դեպքում գոնե Հայաստանի նման պետության համար նման ծախսերը արդյունավետ կառավարման առհասարակ արդյունավետության մասին չեն խոսում, եթե Հայաստանից հարյուր անգամ ավելի հարուստ Սինգապուրի վարչապետն օրինակ Հայաստան չեկավ թանկարժեք չարթեր-ֆլայթով։ Ի վերջո, հեշտ է նստել փափուկ բազմոցին ու դատողություններ անել կամ ձեռքում եղած իշխանությունը ցուցադրել՝ պատկան մարմնին «SMS-ով կարգադրություն ուղարկելով, սակայն որեւէ բան ասելուց կամ սահմանելուց նախ ինքդ պետք է պահպանես քո իսկ սահմանած կանոնները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )