Լոնդոնում մահացել է ռուսաստանցի վտարանգի բանկիր Վալերի Զովոդովը

Լոնդոնում մահացել է Ուրալտրանսբանկի նախկին ղեկավար Վալերիյ Զավոդովը, ով Ռուսաստանում անցնում էր հարուցված քրեական գործով։ Այս մասին հայտնում է Znak-ը։ Ըստ հրապարակման, 61-ամյա Զավոդովը մի քանի տարի տառապել է ծանր հիվանդությամբ, իսկ վերջին շրջանում եղել է հոսպիտալացված։ Մահվան հանգամանքները չեն բարձրաձայնվում։ Նշենք, որ Զավոդովի հանդեպ այս տարի ամռանն է հաուցվել քրեական գործ՝ լիազորությունների չարաշահման հոդվածով, եւ գործի հարուցումից հետո նա հեռացել է Ռուսաստանից։
