Հայտնաբերվել են հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված վիրուսներ, որոնք կօգնեն պայքարել ուռուցքների դեմ
ՌԴ Առողջապահության նախարարության Սեչենովի անվան համալսարանի մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայի մասնագետները փորձարկել են վեզիկուլյար ստոմատիտի, Նյուքասլի հիվանդության և միքսոմայի վիրուսները որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց: Ինչպես գրում է Gazeta.Ru-ն, այդ նպատակով վիրուսները նախապես թուլացվել են։
Գիտնականները թուլացրել են վեզիկուլյար ստոմատիտի, Նյուքասլի հիվանդության (թռչնի վիրուս) և միքսոմայի (նապաստակի վիրուս) վիրուսները, ինչից հետո դրանք կիրառվել են մելանոմայի՝ արագ մետաստազավորվող ագրեսիվ տեսակով հիվանդ մկների մասնակցությամբ գիտափորձ անցկացնելու համար: Մասնագետները հետևել են փորձամկների վիճակին մեկ ամիս։ Դիտարկումը ցույց է տվել, որ մոլեկուլային ստոմատիտի վիրուսը 50%-ով դանդաղեցրել է առաջնային և երկրորդային ուռուցքների զարգացումը, մինչդեռ փորձարարական բուժում չստացած մկների մոտ նման արդյունք չի նկատվել։
Բացի այդ, գիտափորձը ցույց է տվել, որ վիրուսային թերապիան օգնում է մկներին պահպանել ակտիվությունն ու ախորժակը։
Մյուս վիրուսները ևս նպաստում են քաղցկեղի զարգացմանը, սակայն նույնքան արդյունավետ չեն։
