«Նիկո՛լ, եկեղեցի մտնելիս ասում ես՝ Աստված ջան օգնիր Հայաստանի ժողովրդին էլ տանք թուրքի՞ն». ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

  «Իրավունքը» զրուցել է  «Այսօր` հանուն վաղվա»նախագծի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ, ով ի պաշտպանություն Արցախի դուրս է եկել փողոց:

– Այս պահին ինչպե՞ս է ընթանում բողոքի ակցիան:

-Դուրս ենք եկել փողոց Արցախի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների կյանքի և պետականության պահպանման համար: Արցախը միշտ  եղել է Հայաստանի մասը, իսկ Նիկոլը խաբեց ասելով՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց հետո ծախեց իր բարոյականությունը ասելով՝ Արցախն Ադրբեջան է և վերջ:   Ցույցի ընթացքում մի խումբ ոստիկաններ Ռենջրովեր մեքենայով առանց ոստիկանական տարբերանշանի շատ ուժեղ գազ տված եկան ժողովրդի վրա: Բարեբախտաբար ոչ ոք չվնասվեց:  Նրանք դա արեցին, որովհետև իրենք Նիկոլի դաստիարակած թրքասեր, ադրբեջանասեր, Ադրբեջանի եղբայր ոստիակններ են:

–Ինչո՞ւ եք այդպիսի որակավորում տալիս:

-Ադրբեջանը արցախահայությանը սպանում է, իսկ իրենք կառավարության շենքն են պահպանում: Ի՞նչ է չե՞ն գիտակցում, որ ամեն վայրկյան թուրքը կարող է մտնի և իրենց մորը, հորը, հարազատներին սպանի:

–Մեր երկրի իշխանության ներկայացուցիչներից շատերը կողմ են խաղաղության պայմանագրին: Մինչ նրանք խաղաղության եզրեր են փնտրում Արցախում արյուն և արցունք է: Մի՞թե կարող ենք թուրքի հետ խաղաղ ապրել:

-Իհարկե, ոչ …Անգամ հոգեբուժարանում գտնող մարդը նման արտահայտություն չի կարող անել: Թուրքի հետ ի՞նչ խաղաղության պայմանագիր եթե այսքան հայ են մորթել ու շարունակում են մորթել: Դեռ Գարեգին Նժդեհն է ասել. «Չի կարելի խաղաղության գնալ նրա հետ ով եկել է քեզ սպանելու»: Իսկ այն մարդը ով չի լսում Նժդեհին նա հայ կոչվելու իրավունք չունի:

Արցախում մարդիկ են մահանում, բայց Երևանում մարդիկ սրճարաններում վերընկած լափում են, լակում են: Շոու- բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք գնում են ֆեստիվալ են անում, երբ Արցախը նախքան այդ հարձակմանը ենթարկվելը բլոկադայի մեջ սովամահ էր լինում: Սյունիքում, Իջևանում, Վայոց Ձորում, Ջերմուկում, Գեղարքունիքուն  Գյումրիում ապրող մարդիկ  վեր են ընկել տեղները, չեն մասնակցում ցույցերին  հասկանալով, որ իրենք  սահմանամերձ են: Թող գան միանան մեզ: Ինչո՞ւ չեն գալիս: Մենք հայրենիք ենք կորցնում: Այն մարդիկ ովքեր ասու էին Նիկոլի համար կյանքս կտամ դե թող գան հրապարակ կյանքը տան: Նիկոլը մեզ ասեց, երբ դուք ուզեք գնամ կգնամ: Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին՝ փողոցում այդքան մարդ է հավաքվել և ուզում է, որ  գնաս: Դե գնա…Դու ասում ես՝ ես Արցախի պետական գործիչ, նախագահ չեմ: Եթե իրենք քեզ չեն ընտրել դու  ի՞նչ իրավունքով ես իրենց կյանքի հետ կապված փաստաթղթեր ստորագրում: Եթե դու Արցախի հետ կապ չունես ինչո՞ւ գնացիր Ռուսաստան և Ալիևի հետ կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրեցիր: Այն որ գլուխդ դնում ես բարձին քեզ չի՞ հուզում, որ այն զինվորի մայրն ով մինչև հիմա իր որդուն չի գտել ինչ ապրումներ ունի: Հարևանիս որդու դիակը զմռսած բերեցին ու ծնողները չտեսան  որդուն, որովհետև զմռսած էին բերել: Վեց ամիս հետո մայրն էլ մահացավ, որովհետև ոչ հաց էր ուտում, ոչ ջուր էր խմում: Եվ դու այսքանից հետո ո՞ նց ես տոնում Անկախության տոնը, ի՞նչ խղճով ես գնում ծնկում Եռաբլուրում, երբ  զոհվածի մորը հարցնում ես տղադ, որ ողջ էր երկու հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանո՞ ւմ էր: Ծնողն ասում է՝ ոչ: Զոհվածի մորն ասում ես՝ գոհ եղիր, որ այդքան էլ քեզ տալիս ենք ու բերանդ փակ պահիր: Երբ զինվորների մասունքներից շատերը  թոքախտների կենտրոնում են կամ զինվորի մորը տալիս են մի ոտ և ասում՝ գոհ եղիր որ դա էլ տալիս ենք:  Դու այդ դժբախտությունները գիտակցելով ո՞նց ես գլուխդ դնում բարձին քնում, երբ դու բոլորիս կյանքը դարձրել ես դժողք: Նիկո՛լ, եկեղեցի մտնելիս Աստծուն ասում ես՝ Աստված ջան օգնիր Հայաստանի ժողովրդին էլ տանք թուրքի՞ն: Ի՞նչ ես զգում, երբ մտնում ես եկեղեցի: Դու զգում ես, որ Աստված քեզ ընդունո՞ւմ է:

Երբևէ չի ստեղծվել նման վիրավորական խոսքը, որը կբնորոշեր Նիկոլ Փաշինյանին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Share This