«Անուշ» օպերան՝ Թումանյանի անվան զբոսայգում. Երևանում մեկնարկել է «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը
Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է:
Երեւանի քաղաքապետարանից Ambionnews-ին հայտնում են, որ համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև վաղը:
Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում:
