Ռուսական A320 ինքնաթիռի չնախատեսված վայրէջք է կատարել գրունտային ճանապարհին
Ռուսական A320 ինքնաթիռի չնախատեսված վայրէջք է կատարել գրունտային ճանապարհին
Ռոսավիացիան տեղեկացնում է.
«Մոսկվայի ժամանակով ժամը 05:44-ին Սոչի-Օմսկ երթուղու երկայնքով թռչող Ural Airlines A320 ինքնաթիռի չնախատեսված վայրէջքն իրականացվել է Կամենկա գյուղի մոտակայքում:
Անձնակազմի տվյալներով՝ ինքնաթիռում կա 159 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Բոլոր ուղեւորները տեղավորվում են մոտակա գյուղում։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք բժշկական օգնության չի դիմել։ Վայրէջքն իրականացվել է Կամենկա գյուղի մոտ (Նովոսիբիրսկից մոտ 180 կմ հեռավորության վրա) օդից ընտրված վայրում»։
Այլ աղբյուրներ հատնել են, որ անսարքության պատճառով A320 ինքնաթիռին ուղարկել են պահեստային օդանավակայան` վայրէջքի: Սակայն օդաչուները, հաշվարկելով, որ տեղ չեն հասնի, վթարային վայէջք են կատարել գրունտային ճանապարհին, որն ավարտվել է հաջողությամբ:
