<<Տեղեկանքով տրամադրել եմ այն, ինչ իրականությունում եղել է>>. Արտակ Դավթյանը՝ ապրիլյան գործողություններին Խաչատուրովի մասնակցության մասին

«Տեղեկանքով տրամադրել եմ այն, ինչ իրականությունում եղել է». Արտակ Դավթյանը՝ ապրիլյան գործողություններին Խաչատուրովի մասնակցության մասին

Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը ուշագրավ տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։

Հիշյալ փաստաթղթերը հոկտեմբերի 7-ին «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով նախնական դատական նիստում դատարանին է ներկայացրել Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել է՝ տեղեկանքով տրամադրել եմ այն, ինչ իրականությունում եղել է:

«Իսկ մնացած հարցերի պատասխանը դատարանը երևի կտա՝ ինքը ժամանակին եղել է տեղո՞ւմ, թե՞ բիլյարդանոցում»,- նշեց Արտակ Դավթյանը՝ հիշեցնելով, որ տեղեկանքը 1.5 տարի առաջ է տրվել, պարզապես նոր է ի հայտ գալիս:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )