Մի իրի պատմություն, մարզաշապիկ

Մեր մոլորակի վրա  հազիվ  հանդիպես մեկին, ում զգեստապահարանում բացակայում են մարզաշապիկները`ֆուտբոլկաները։ Ոմանց համար դրանք ամենօրյա հագուստի պարտադիր մաս են:  Սակայն ինչպես մեզ շրջապատող բոլոր իրերը, մարզաաշապիկը նույնպես ունի իր ծագման պատմությունը։ Սկսած 20-րդ դարի կեսերից մարզաշապիկները   առանձնացել են իրենց հասարակությամբ, համապիտանիությամբ ու հարմարավետությամբ։  Նրանք զբաղեցրել են իրենց ուրույն տեղը մեր զգեստապահարանում, նրանց վրա չեն ազդում նորաոճության, ժամանակի ու մրցակցության փոփոխությունները։
Ռուսերեն անվան ծագումը իրականում ոչ մի ընդհանուր կապ չունի ֆուտբոլի հետ։      Հագուստի այս տեսակը հայտնվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին `շնորհիվ ամերիկացիների ձեռներեցության։   Զինվորներին համազգեստ հագցնելու հետ կապված խնդիրները առաջացել են  Պենտագոնում 1941 թվականին , երբ ճապոնացիները հարձակվել էին Պեռլ Հարբորի վրա, այդ ժամանակ բանակ էր  զորակոչվել 11 միլիոն նորակոչիկ:
Ամերիկացիների ուշադրությունը գրավել էր թեթև բամբակյա ներքնազգեստը , որը հագնում էին եվրոպացի զինվորները։ Նրանք որոշեցին այն կատարելագործել, և արդյունքում ստացվեց տրիկոտաժային բամբակյա շապիկ, որն ուներ կլոր բացված վիզ  ու կարճ թևքեր։ Խաղաղ օվկիանոսում նավարկողները  կարող էին հագնել այդ շապիկները որպես վերնազգեստ, իսկ ցամաքում, որտեղ կլիման ավելի սառն է, այն սկսեցին օգտագործել որպես ներքնազգեստ։
Զինվորական ներքնաշապիկի պաշտոնական անվանումը անգլերենով դարձավ t-shirt: Սովորական ֆուտբոլկա անվամբ այդ շապիկը հայտնվեց Խորհրդային Միությունում` որպես մարզական հագուստ` դառնալով ոչ միայն  ֆուտբոլային համազգեստի տարր, այլև` պաշտամունքային պիտույք խաղացողների և երկրպագուների համար։
Շնորհիվ ամերիկացիների, ավելի ճիշտ ամերիկյան կինոյի, մարզաշապիկը դարձավ նորաձև իր: Այդ շապիկներով հայտնվելով մեծ էկրաններին` դերասանները խթանեցին դրա արագ մասսայական առաջընթացը։ Սկզբում շապիկները միայն սպիտակ էին։ Բայց շուտով ամերիկյան նորաձևության մեջ հայտնվեց սովորություն` գրել շապիկների վրա  զինվորական բազայի կամ նավի անունը։
60-ական թվականները շապիկների վրա տպագրություններ անելու ժամանակաշրջանի սկիզբը դարձան։ Իրենց նախասիրություններն ու համոզմունքները երիտասարդները սկսեցին արտացոլել շապիկների վրա` դարձնելով այն խռովարարության խորհրդանիշ: Մարզաշապիկը այսօր ոչ միայն էժան է և հարմար ,այլ մանածագործական արվեստի արտադրանք է `ստեղծված բամբակյա շապիկի  բարձր տեխնոլոգիաների շնորհիվ:

Share This