Ավստրիայում խանդը դարձել է ընտանեկան ողբերգության պատճառ

Ավստրիայում խանդը դարձել է ընտանեկան ողբերգության պատճառ, ինչպես գրում է Der Spiegel պարբերականը։ Տղամարդը սպանել է հինգ անձի՝ Քիթցբյուել լեռնադահուկային առողջարանում։ Ըստ պարբերականի հրապարակման, հանցագործությունը կատարել է քսանհինգամյա երիտասարդ տղամարդը, ով սպանել է իր տասնիննամյա նախկին ընկերուհուն, ումից բաժանվել է երկու ամիս առաջ, նրա եղբորը, ծնողներին եւ նոր ընկերոջը։ Kronen Zeitung-ն էլ գրել է, որ լուսադեմին, ժամը 4-ին, տղամարդը բախել է իր նախկին ընկերուհու տան դուռը, սակայն աղջկա հայրը այն չի բացել։ Դրանից հետո նա գնացել է տուն, վերցրել հրազենային զենքը, որը պատկանել է եղբորը ու վերադարձել մոտ 5,30-ին ու սպանել աղջկա հորը։ Ապա արդեն մտել է տուն, սպանել 24-ամյա եղբորը, 51-ամյա մորը եւ նախկին ընկերուհուն ու ընկերոջը։ Այս ամենից հետո, նա հանձնվել է ոստիկանությանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )