Նյու Յորքի բնակիչը մետաղե խողովակով ծեծել է չորս տնանկի՝ մահվան դուռը հասցնելով նրանց

 

Նյու Յորքում տղամարդը սպանել է չորս թափառաշրջիկի։ Այս մասին հայտնում է CNN-ը, հավելելով, որ հանցագործը թափառաշրջիկներին սպանել է մետաղական խողովակով ծեծի ենթարկելով։ Եվս մեկը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Հրապարակման մեջ մանրամասնվում է, որ հարձակման պահին թափառաշրջիկները քնած են եղել։ Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենյան Չայնա-թաունում։ Ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործի հետքը եւ սկսել հետապնդում եւ կարճ ժամանակ անց ձերբակալել նրան։ Վերջինս քսանչորս տարեկան է, ենթադրաբար էլի թափառաշրջիկ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )