Գերմանիայում երկու մարդ է մահացել երշիկից

Գերմանիայում երկու մարդ է մահացել երշիկից։ Այս մասին հայտնում է Первый канал-ը, մանրամասնելով, որ մսային մթերքի մեջ հայտնաբերվել է մահացու վտանգավոր լիստերիա բակտերիան, որը ախտահարում է նյարդային համակարգը։Ընդհանուր առմամբ այդ երշիկով թունավորվածների թիվը հասնում է քառասունի։ Երշիկն արտադրած գործարանը, որը մոտ մեկ դարի պատմություն ունի հայտարարել է իր սնանկության մասին, իսկ հարեւան Նիդերլանդներում արգելվել է այդ գործարանի արտադրանքի օգտագործումը եւ հետ վերադարձվել ներկրված խմբաքանակը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )