Եգոր Գլումովն ամուսնացրել է դստերը
Հաղորդավար Եգոր Գլումովի դուստրը՝ Անուշը, ամուսնացել է։ Հարսանեկան կադրերը հայտնվել են ինչպես Գլումովի, այնպես էլ հարսանիքը նկարահանող ArtFocus Production-ի էջերում։

Արարողությունն անցել է հայկական ավանդույթներով։ Հարսնացուն կրել է գեղեցիկ սպիտակ զգեստ՝ բաց ուսերով եւ փքված թեւքերով, իսկ արտաքուստ զարդարված ծաղկային սպիտակ նախշերով։ Մազերը հավաքված են եթերային ալիքներով։
Եգոր Գլումովին հաճախ չես տեսնի կոստյումով կամ դասական կերպարով՝ նույնիսկ հանդիսություններ վարելիս, սակայն դստեր հարսանիքի համար նա, իհարկե, արել է բացառություն։ Կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է հաղորդավարը դստեր եւ նրա ամունու հետ ուրախ պարում Գարիկի ու Սոնայի կատարման ներքո։
