Ռուբեն Վարդանյանը մի բանի շահառուն է, որ Արցախի ժողովուրդն ունենա ինքնորոշման իրավունք. Մանե Թանդիլյան
Կարծում եմ, որ իրադարձությունները ցույց կտան եւ կապացուցեն՝ ով, ինչի շահառուն է. Ռուբեն Վարդանյանը մի բանի շահառուն է, որ Արցախի ժողովուրդն ունենա ինքնորոշման իրավունք եւ այն իրացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Նրա տեղափոխվելն Արցախ եւ սեպտեմբերի 2-ին իր կոչը, հորդորը, միայն դրա ապացույցն է, որ նա պատրաստ է զինվորի նման ծառայել՝ կլիննի պաշտոնով, թե առանց պաշտոնի»,-ասաց նա՝ նշելով, որ Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր է անում, որ մեղմվի արցախցու վիճակը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պետք է Արայիկ Հարությունյանը իրավական պատասխանատվության ենթարկվի Արցախը աղետալի իրավիճակի հասցնելու համար, Թանդիլյանն ասաց, որ յուրաքանչյուր ոք, ով պետության դեմ հանցագործություն է արել, պետք է պատժվի:
