Եգիպտոսում զբոսաշրջիկներին այսուհետ կարգելվի կերակրել ձկներին և դիպչել կորալներին
Եգիպտոսը միացել է ՄԱԿ-ի «Կանաչ լողորդներ» նախաձեռնությանը, որն ուղղված է կորալների պաշտպանությանը ջրասույզների բացասական ազդեցությունից, գրում է ren.tv-ն:
Այժմ զբոսաշրջիկները չեն կարողանալու կերակրել ձկներին, իսկ ջրասուզման (դայվինգ) ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը խիստ վերահսկողության կենթարկվի։
Նախագծի շրջանակներում 30 դայվինգ կենտրոններ պետք է հավաստագրում անցնեն, 150 դայվինգ զբոսավարներ պետք է համապատախան դասընթացների մասնակցեն:
Որոշակի կանոններ կսահմանվեն նաև սբոսաշրջիկների համար: Այսպես, զբոսաշրջիկներին սուզվելիս ոչ միայն չի թույլատրվի կերակրել ջրի «բնակիչներին», այլև կարգելվի դիպչել կորալներին, ծովի մեջ աղբ, պլաստիկե շշեր, կերակրի մնացորդներ և քիմիկատներ նետել:
Մինչև 2020 թվականի մարտ ամիսը նախագծին կմիանան երկրի բոլոր շրջանները:
Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ` 2018 թվականի ընթացքում երկիր է այցելել 11,3 միլին զբոսաշրջիկ: Նրանցից մոտավորապես 3 միլիոնը սուզվել է Կարմիր ծովում:
Ըստ փորձագետների եզրակացության` զբոսաշրջությունը վատ ազդեցություն է ունենում ծովի կենդանական և բուսական աշխարհի վրա:
