Այս պահին մարտադաշտը պարզապես լցված է ուկրաինացիների դիակներով. Թրամփի նախկին խորհրդական (Տեսանյութ)
Թրամփի նախկին խորհրդական, ԱՄՆ բանակի գնդապետ Դուգլաս Մակգրեգոր.
«Ամենասարսափելին այն է, որ ապացույցներ կան, որ լեհերն ու լիտվացիները շահագրգռված են միջամտությամբ Արևմտյան Ուկրաինայի տարածքում և պնդում են, որ իրենք դա կանեին ինքնուրույն՝ շրջանցելով ՆԱՏՕ-ին։ Բայց սա աբսուրդ է։ Որովհետև նրանք ՆԱՏՕ-ում են։ Իսկ եթե նրանք մտնեն Արևմտյան Ուկրաինայի տարածք, ապա կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի զորքեր։ Եվ հետո Լեհաստանը, Լիտվան և այնտեղ մնացած բոլորը, ովքեր կարող են մասնակցել այս խելագարությանը, կենթարկվեն ռուսների հարձակմանը։
Իմ ընկերը, ով զբաղեցնում է այնպիսի դիրք, որը թույլ է տալիս դիտել այս ամենը տիեզերքից, ասում է, որ այս պահին մարտադաշտը պարզապես լցված է ուկրաինացիների դիակներով։ Նրանք նույնիսկ չեն կարողանում դրանք վերցնել: Կամ էլ դրանով չեն անհանգստանում։ Հիվանդանոցները հեղեղված են վիրավոր զինվորներով, որոնք այլեւս չեն վերադառնա իրենց ծառայության: Եվ ոչ ոք իրականում չգիտի, թե քանիսն են զոհվել, բայց հաշվարկները կազմում են 300,000-ից 350,000 միայն մահացածներ:
Եվ, իհարկե, ուկրաինացիները շարունակում են հեռանալ։ Ենթադրվում է, որ այս պահին Ուկրաինայից հեռացել է 14 մլն. Մնում է, հավանաբար, 18 միլիոն՝ նայած ինչպես հաշվում ես։ Սա աղետ է։ Ուկրաինան փլուզվում է. Ուրեմն ե՞րբ մեկը դուրս կգա ու կասի՝ մարդասիրական նկատառումներով գոնե սրան վերջ տրվի։ Ու դրա համար էլ ասացի՝ եթե դու չասես, ռուսները վերջապես կասեն՝ դե, այս մարդկանց համոզելու միակ միջոցը, որ սա վերջն է, Կիևի կենտրոնով քայլելն է։ Կհասնենք գետը և կանցնենք այն։ Եվ ՆԱՏՕ-ի անդամներից յուրաքանչյուրը, ով չափավոր ողջախոհություն ունի, կասի, որ դա ամենևին էլ այն չէ, ինչ մենք կցանկանայինք: Մենք ուզում էինք թույլ չտալ, որ ռուսները շարժվեն դեպի Արեւմուտք, կարծում էինք, որ Ուկրաինան պատնեշ կդառնա Ռուսաստանի դեմ։ Իսկ հիմա մենք հրեշ ենք ստեղծել»։
