Գոհար Ավետիսյանի որդին ապտակել է Ակոբիրին, երբ նա անվանել է Գոհարին տգեղ (տեսանյութ)
Ինստագրամում արդեն օրեր շարունակ պտտվում է «թրենդ», որի շրջանակում հայտնիներն ու այլ օգտատերեր ստուգում են երեխաների արձագանքը, երբ մայրիկներին անվանում են «տգեղ»:
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ևս, հետ չմնալով թրենդից, նկարահանել է տեսանյութ, որտեղ նրա ընկերը՝ Ակոբիրը, Գոհարին կոպտում է վերջինիս որդու՝ Գասպարի ներկայությամբ, ինչին ի պատասխան Գասպարն ապտակում է նրան:
«Եթե մեկ անգամ ևս մայրիկիս անվանես տգեղ՝ քեզ դուրս կշպրտեմ ավտոմեքենայից»,- ասում է Գասպարը:
