<<Կանգ առ, քանի դեռ ուշ չէ>> նոր պաստառ՝ Գյումրիում

Գյումրիում ծխելու դեմ պայքարի հանրային իրազեկման ակցիաների շրջանակներում հայտնվել է նոր պաստառ “Կանգ առ քանի դեռ ուշ չէ” կարգախոսով։ Դժվար է ասել, կարգախոսը միամտաբար է ընտրվել, թե ոչ, սակայն այն, որ վերջինս, վերջին ներքաղաքական զարգացումների ու Վանեցյանի հայտնի “Կանգ առ” հորդորի տրամաբանության մեջ է տեղավորվում, դա ակնհայտ է։ Ամեն դեպքում պաստառը նաեւ կարող է հիանալի հորդոր լինել Փաշինյանի թիմին՝ գյումրեցիների անունից, հատկապես երեկ՝ Միքայել սրբազանին ՊԵԿ-ից ուղարկված անհասկանալի գրությունից հետո, որը գյումրեցիները համարեցին որոշակի եկեղեցահալած գործողություն։
