Պրիգոժինի մահվան հետ կապված ավտոմատ կմիանա «Վագների» գործողությունների հաստատված հատուկ մեխանիզմ

«Վագների» հրամանատարների խորհուրդը շուտով տեսաուղերձով հանդես կգա՝ պապված կազմակերպության հիմնադիր Եվգոնի Պրիգոժինի եւ հրամանատար Դմիտրի Ուտկինի մահվան հետ:

Ըստ տեղեկությունների՝ հենց հիմա անցկացվում է հրամանատարների խորհուրդ, որում որոշումներ կկայացվեն Եվգենի Պրիգոժինի և նրա տեղակալների մահվան մասին տեղեկությունների հիման վրա։ Տեսաուղերձ է պատրաստվում։

Հաղորդվում է նաև, որ գոյություն ունի վաղուց հաստատված գործողության մեխանիզմ Պրիգոժինի և «Վագների» այլ հրամանատարների մահվան դեպքում։ Այդ մեխանիզմնը, որի մանրամասների մասին տվյալներ դեռ չկան, միանում են ավտոմատ կերպով` Պրիգոժինի կամ այլ առանցքային հրամանատարների մահվան հաստատման դեպում:

Share This