«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է Պրիգոժինի մահվան մասին
Ռուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության Եվգենի Պրիգոժինի մահվան մասին։
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից հաղորդել են, որ Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածներից 8-ի մարմինները:
Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշել են ՌԴ Քննչական կոմիտեից:
