Եվգենի Պրիգոժինի 2-րդ ինքնաթիռը պտտվել է Մոսկվայի վրայով եւ գնացել վայրէջքի
Մասնագիտական աղբյուրները հայտնում են, որ Եվգենի Պրիգոժինի 2-րդ ինքնաթիռը պտտվել է Մոսկվայի վրայով եւ գնացել վայրէջքի:
Պրիգոժինի 1-ին ինքնաթիռի վթարից հետո նրա մերձավոր շրջապատը չի կարողանում կապի դուրս գալ նրա հետ: Այսինքն, մի շարք աղբյուրներ հույս են հայտնում, որ Պրիգոժինը եղել է 2-րդ ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել Մոսկվայում։
Այս վարկածի օգտին է խոսում նաեւ լուրը, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 8 զոհվածների մարմիններ։ Մինչդեռ հաղորդագրություն էր եղել, որ ըստ ցուցակների, օդանավում եղել է 10 մարդ։
