Բուքինգհեմյան պալատն առաջարկում է 63,000 դոլար արժողությամբ արտասովոր աշխատանք

Բուքինգհեմյան պալատը աշխատանքի է հրավիրում կայունության մենեջերի, ով տարեկան կստանա 50,000 ֆունտ (63,000 դոլար):

Այս գումարը զգալիորեն գերազանցում է Մեծ Բրիտանիայում լրիվ դրույքով աշխատողի միջին աշխատավարձը, որը ներկայումս կազմում է տարեկան 33,000 ֆունտ (41,890 դոլար):

Թագավոր Չարլզը հայտնի է նրանով, որ նա էկոլոգիապես գիտակից է, եւ նոր պաշտոնը ստեղծվել է նրա թագադրման արարողությունից ընդամենը երեք ամիս անց:

Աշխատանքի նկարագրության համաձայն՝ «պարտականությունները կներառեն ածխածնի հետքի տվյալների հետեւում, հաշվետվություններ եւ աշխատանք՝ բարելավելու տվյալների ճշգրտությունն ընկերության բոլոր արտանետումների համար»:

«Թեեւ սկզբնական ուշադրությունը կենտրոնանալու է մեր ջերմոցային գազերի արտանետումների վրա, սա, հավանաբար, կընդլայնվի այլ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման նախաձեռնություններով, որոնք դուք կօգնեք խթանել», – ասվում է հայտարարության մեջ:

Թափուր պաշտոնում նշվում էր նաեւ, որ «Թագավորական արքունիքը շրջակա միջավայրն է դնում ամեն ինչի առաջնագծում»: «Մենք հավատարիմ ենք մոլորակի վրա մեր ազդեցությունը նվազեցնելուն՝ ածխածնի արտանետումները եւ էներգիայի սպառումը նվազեցնելու ու ածխածնի զրոյի հասնելու համար անհապաղ գործողություններով»:

Share This