Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները նշում են, որ իրենք ավելի հաջող և արագ առաջխաղացում էին սպասում, սակայն այժմ ռուսները նրանց «կատաղի հակահարված» են տալիս, հայտնում է գերմանական Bild-ի թղթակիցը։
Փոլ Ռոնցհեյմերը նշել է, որ իրենք հույս ունեին ճակատի արագ փլուզման, ինչպես անցյալ տարի Խարկովում կամ Խերսոնում։
«Ուկրաինացիներին դեռ չի հաջողվել ճեղքել պաշտպանությունը։ Ռուսական բանակը ողջ է մնացել, թեկուզ կորուստներով։
Եթե Ուկրաինայի զինված ուժերը լուրջ ճեղքում չանեն, Կիևի համար պատերազմի ողջ հաջողությունը կարող է վտանգվել։
Բայց ամեն ինչ կարող է էլ ավելի վատանալ, եթե ռուսներին հաջողվի հետ մղել բոլոր հարձակումները։ Այդ ժամանակ ուկրաինացիները պետք է պատրաստվեն ռուսական հակահարձակման»։
Ուկրաինացիները գիտեն, որ իրենց մեծ հաղթանակներ են պետք, որպեսզի շարունակեն աջակցել Արևմուտքից:
Մտավախությունն այն է, որ Արևմուտքը կարող է ասել. «Դուք ինքներդ տեսնում եք, ձեզ չի հաջողվում: Կռիվը շարունակելու իմաստ կա՞: Նստեք բանակցությունների:
