Միջազգային ջանքերը պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է  ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- նշել է Բադալյանը:

Share This