ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՍՓՅՈՒՌՔԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատու ունի․ Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը, որը Հակոբյանի հիմնադրամին փոխանցել է 1 մլն 920 հազար դրամ։

Նշենք, որ ՌԱԿ-ը սփյուռքի ավանդական կուսակցություններից է, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, որ Հայստանին պետք չէ վերաբերվել որպես որբի, և սփյուռքին հորդորում էր Հայաստան փող չուղարկել, այլ գալ Հայաստանում ապրել, դրա հետ մեկտեղ էլ Հայաստան եկող սփյուռքահայերին արգելում են մուտք գործել երկիր՝ տեղեկացնելով, որ նրանք Հայաստանի համար անցանկալի անձինք են։

 

Share This