ՌԴ ԱԳՆ-ում պատմել են Թուրքիայի հետ բարձր մակարդակի շփումների ուղղությամբ աշխատանքի մասին
Մոսկվան մշակում է Անկարայի հետ բարձր մակարդակի շփումները, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Ինչ վերաբերում է բարձր մակարդակի խոսակցություններին եւ շփումներին, դրանք անընդհատ մշակվում են։ Բնականաբար, կլինեն», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ակնկալում է մոտ ժամանակներս բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» շուրջ:
