Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական  Արծրուն Իգիթյանը

Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական  Արծրուն Իգիթյանը։

Հիշեցնենք` վերջին շրջանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ամեն կերպ փորձում էր հասնել այս համայնքում իշխանափոխության` պնդելով, որ կա կառավարման ճգնաժամ։ Ախուրյանի տեղի իշխանությունն իր հերթին մեղադրում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առ այն, որ հենց նրանք են քաղաքական խաղերի միջոցով խաթարում համայնքի անդորրը և լծված են ավագանու անդամ փախցնելու գործին։

Share This