Այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու-Արծվիկ Մինասյան

«Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,-խորհրդարնում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանել հետևյալ նախապայմանները.

-անձը հանցանքը կատարել է ատաջին անգամ,

-հանցանքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,

-անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,

-չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,

-վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը կամ այլ կերպ հարթում է պատճառված վնասը:

Մինասյանը հայտնեց, որ անգամ ոլորտում իրավասու պետական մարմիններն են ասել այդ հակասությունների մասին

«Մասնավորապես ԱԱԾ-ն արձանագրում է որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ և այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսևորումների, իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ անձին քերական պատասխանատվությունից ազատելու համար, հակասում է պատժի անխուսափելիության սկսզբունքին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ներկայացրած հիմնավորումը, թե այլ երկրներում էլ է նման պրակտիկա կիրառվել, իրականության չի համապատասխանում:

Արծվիկ մինասյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն էլ արձանագրում է, որ այն կիրառելի չէ և բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախստելով պատժի համաչափության և անխուսափելիության սկզբունքը, այն չի համապատասխանում նաև արդարության և հանրայնության սկզբուքններին, նույն կարծքը հայտնել է նաև ՆԳՆ-ն:

«Այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու»,-հայտնեց Արծվիկ Մինասյանը՝ փաստելով, որ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տարբեր այլ ձևեր կան, իսկ «Հայաստան» խմբակցությունը «կոշտ» դեմ է քվեարկելու նախագծին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնեց, թե կառավարության հիշատակված երկրներում այդ կարգավորումները կան, բայց այլ պայմաններում, իսկ ներկայացված նախագծում այլ է:

ԱԺ-ն ՔՊ պատգամավորների 65 կողմ ձայներով ընդունեց նախագիծը:

Share This