ԻՆՉՔԱՆ ՆՄԱՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՍՐԱՆՔ… ՄԻԱՅՆ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ
Ադրբեջանը հանկարծ որոշեց միացնել Արցախ մտնող գազը և ցույց տալ աշխարհին, թե ինքը կատարում է հումանիտար մատակարարման պահանջները։ Մարդիկ արձանագրեցին, որ Ադրբեջանը բացել է գազը, որից հետո Ադրբեջանը նորից փակեց գազը ու շարունակեց իր անբարո և թշնամական վարքագիծը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ ողջունեց Ալիևին։
Ադրբեջանի այս արարքը ինձ հիշեցրեց օրերս Նիկոլ Փաշինյանի մտերիմ Դանիել Իոաննիսյանի գործած քայլը։ Տևական ժամանակ այդ տղան հրաժարվում էր կատարել դատարանի վճիռը, և հենց ԴԱՀԿ-ի պահանջ եղավ, հրապարակեց դատարանի պահանջած տեքստը, ապա երբ մարդիկ արձանագրեցին, որ հրապարակում եղել է, անմիջապես ջնջեց այդ հրապարակումը’ կրկին խախտելով դատարանի վճռի պահանջը։ Էրդողանի նման, հայկական իրականության մեջ Նիկոլ Փաշինյանի մտերիմների այս արարքները ողջունում է արդարադատության նախարարը։
Ինչքան նման են գործում սրանք… միայն մասշտաբներն են տարբեր, մնացած ամեն ինչ նույնն է։
Նաիրի Հոխիկյան
