Եվրո-2024. Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տոմսերի արժեքը

  • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
  • Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
  • Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք https://tickets.ffa.am/ կայք:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո ունի 6 միավոր և երկրորդն է:

Share This