Առաջիկայում ռազմաճակատում կտեսնեք մեր հաջորդ հաղթանակները. Եվգենի Պրիգոժին
Տեւական դադարից հետո «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հանդես է եկել կարճ մեկնաբանությամբ.
«Ուզում եմ հասկանաք, որ մեր «Արդարության երթը» ուղղված էր դավաճանների դեմ պայքարելուն ու մեր հասարակությանը մոբիլիզացնելուն։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ բանի ենք հասել։
Առաջիկայում, վստահ եմ, որ ռազմաճակատում կտեսնեք մեր հաջորդ հաղթանակները։ Շնորհակալություն տղերք»:
Այսպիսով, ինչպես ենթադրում էինք դեռ «Պրիգոժինի ապստամբության» օրերին, տեղի ունեցածն ամենեւին էլ չէր նշանակում, որ «Վագներին» պետք է ուկրաինական պատերազմի հետ կապված հաշվարկներից դուրս թողնել: Ընդհակառակը:
