Փարիզում ոստիկանի՝ դեռահասին սպանելու պատճառով՝ անկարգություններ են սկսվել (լուսանկարներ)

Երեկոյան Նանտերում բողոքի ցույց է անցկացվել տեղի ոստիկանության շենքի մոտ։ Ավելի ուշ այն վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդել ավտոբուսի կանգառը և ճայթուկներով հարվածել ոստիկաններին։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, գրում է Le Monde-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

BFMTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն մեկ մարդ։

 
Share This