Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
«Ես չեմ ուզում թաքցնել, որ պատերազմի հետ կապված շատ դեպքեր, դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ վարկածն ուժեղացել է Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան. «Քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադյալ կա, բայց բացատրություն չկա։ Սա շատ կարևոր նյուանս է։ Հանգամանքները պարզ են, պարզվել է, որ x մարդն արել է այս ինչ գործողությունը։ Դա պարզված է, բայց ինչու է արել այդ գործողությունը, դա պարզված չէ»։
