Մահացել է «Տիտանիկ»-ի դերասան Լյու Փալթերը
Մահացել է դերասան Լյու Փալթերը, ով Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում մարմնավորել է հանրախանութի մագնատ Իսիդոր Շտրաուսին։ Նա 94 տարեկան էր։ The Hollywood reporter-ի թղթակիցը նրան անվանել է որպես կայացած, համառ դերասան եւ հարգված ուսուցիչ Կալիֆորնիայի արվեստի դպրոցի թատերական բաժնում:
Փալթերը մահացել է մայիսի 21-ին թոքերի քաղցկեղից Լոս Անջելեսի իր տանը, հրատարակությանը հայտնել է նրա դուստրը՝ Քեթրին Փալթերը:
Փալթերը միացել է CalArts-ին 1971 թվականին եւ ծառայել որպես դերասանի վարպեստության դասավանդող ու տնօրեն Սանտա Կլարիտա ավագ դպրոցում մինչեւ 2013 թ․-ին թոշակի անցնելը։ Դերասանը նաեւ մասնավոր սեմինարներ է անցկացրել ու դասավանդել ամբողջ երկրում եւ ամբողջ աշխարհում, ներառյալ Էդինբուրգում, ինչպես նաեւ Carnegie Mellon-ում ու UCLA-ում:
Տարիների ընթացքում նրա հազարավոր աշակերտների թվում էին Էդ Հարիսը, Դոն Չիդլը եւ Սեսիլի Սթրոնգը:
«Տիտանիկ» (1997) ֆիլմում Փալթերը խաղացել է Իսիդոր Շտրաուսի դերը, իսկ Էլզա Ռեյվենը՝ նրա կնոջը՝ Իդային։ Նրանք դարձան հիշարժան տեսարաններից մեկի հերոսները, որտեղ նրանք պառկած են տնակում գտնվող անկողնու վրա, երբ ջուրը հոսում է ներս, եւ նավի լարային կվարտետը կատարում է «Աստված իմ ավելի մոտ քեզ» օրհներգը:
