Մահացել է «Տիտանիկ»-ի դերասան Լյու Փալթերը

Մահացել է դերասան Լյու Փալթերը, ով Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում մարմնավորել է հանրախանութի մագնատ Իսիդոր Շտրաուսին։ Նա 94 տարեկան էր։ The Hollywood reporter-ի թղթակիցը նրան անվանել է որպես կայացած, համառ դերասան եւ հարգված ուսուցիչ Կալիֆորնիայի արվեստի դպրոցի թատերական բաժնում:

Փալթերը մահացել է մայիսի 21-ին թոքերի քաղցկեղից Լոս Անջելեսի իր տանը, հրատարակությանը հայտնել է նրա դուստրը՝ Քեթրին Փալթերը:

Նա բնիկ նյուրոքցի էր։ Փալթերը հայտնի էր որպես Գերագույն դատարանի դատավորներից մեկի դերով «Հոկտեմբերի առաջին երկուշաբթի» ֆիլմում (1981), Ուոլթեր Մատթաուի, Ջիլ Քլեյբուրգի եւ Բարնարդ Հյուզի մասնակցությամբ, ինչպես նաեւ նկարահանվել է «Թռչող միանձնուհին», «Հիլ սթրիթ բլյուզ» եւ «Լոս Անջելեսի օրենքը» ֆիլմերում:

Փալթերը միացել է CalArts-ին 1971 թվականին եւ ծառայել որպես դերասանի վարպեստության դասավանդող ու տնօրեն Սանտա Կլարիտա ավագ դպրոցում մինչեւ 2013 թ․-ին թոշակի անցնելը։ Դերասանը նաեւ մասնավոր սեմինարներ է անցկացրել ու դասավանդել ամբողջ երկրում եւ ամբողջ աշխարհում, ներառյալ Էդինբուրգում, ինչպես նաեւ Carnegie Mellon-ում ու UCLA-ում:

Տարիների ընթացքում նրա հազարավոր աշակերտների թվում էին Էդ Հարիսը, Դոն Չիդլը եւ Սեսիլի Սթրոնգը:

«Տիտանիկ» (1997) ֆիլմում Փալթերը խաղացել է Իսիդոր Շտրաուսի դերը, իսկ Էլզա Ռեյվենը՝ նրա կնոջը՝ Իդային։ Նրանք դարձան հիշարժան տեսարաններից մեկի հերոսները, որտեղ նրանք պառկած են տնակում գտնվող անկողնու վրա, երբ ջուրը հոսում է ներս, եւ նավի լարային կվարտետը կատարում է «Աստված իմ ավելի մոտ քեզ» օրհներգը:

Share This