Բայրամովները չեն մեր խնդիրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը․ Շարմազանովը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել` հիմնված «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա»։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Թեմայի վերաբերյալ ԼՈւՐԵՐ. com-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։
«Բայրամովները չեն մեր խնդիրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանն է` իր իշխանությամբ, որը արդեն, դժբախտաբար, մի քանի անգամ հրապարակային ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց նա։ Շարմազանովի խոսքով` այն խաղաղության պայմանագիրը, որտեղ ներառված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը, չի կարող լավ հետևանքներ ունենալ։ 2007թ-ից սկսած` տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը եղել են հիմնարար սկզբունքները։
