Ադրբեջանն այլևս միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի
Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրում։Այդ մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են այցելել Ադրբեջան, պետք է ASAN վիզա ստանան կամ դրա համար դիմեն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն։
