ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ «Հրապարակ օրաթերթ»
Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիան դրական է արձագանքել Հայաստանի խնդրանքին՝ մասնակցելու հրաձգության աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Բաքվում այս տարվա օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայ մարզիկների, ինչպես նաև աշխարհի գավաթի մյուս բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Միաժամանակ, ֆեդերացիայից պարզաբանել են, որ հայերի համար անվտանգության հատուկ միջոցներ չկան։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնել էր, որ մտադիր են մասնակցել աշխարհի առաջնությանը, ինչի կապակցությամբ նամակ են ուղարկել՝ խնդրելով անվտանգության երաշխիքներ տրամադրել։
Հայաստանի հավաքականում կարող է ընդգրկվել 15 հոգի։
