Ծանր էթիկական աղետ է. 4rd.am
«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։
Ի դեպ. վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»: Ահա, այսպիսի բան էր գրել ՊՆ մամլո խոսնակը:
«ՉԻ». Մի քանի անգամ կարդալուց հետո այդպես էլ չհասկացանք, թե զինվորի հետ կապված միջադեպի մասին տեղեկատվությունից հետո Արծրուն Հովհաննիսյանը ինչու է հիշել Գագիկ Շամշյանին, Բաքու-մաքու, նման որակումներով ֆոտոլրագրողին վիրավորել:
Ենթադրվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը շատ ծանր է տարել, որ դեպքի մասին առաջինը ֆոտոլրագրողն է հայտնել, և՝ ինչը ամենակարևորն է, հարամել է բանակում տոնական մթնոլորտը՝ կապված Անկախության 28-րդ տարեդարձի հետ: Այսինքն, Շամշյանը պետք է սպասեր, որ ՊՆ-ում քեֆ-ուրախությունները ավարտվեին, նոր ցավալի լուրը հրապարակեր:
Դե, իսկ որ հրապարակել է, ուրեմն Բաքվի ջրաղացին ջուր է լցնում: Սա է ՊՆ մամլո խոսնակի տրամաբանությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ 4rd.am-ում

