«Վարչապետի տղան զառանցում է». Կարին Տոնոյան
Զոհված զինվորի մայրը զգացմունքների կծիկ է, նրան չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես սովորական մահկանացուի: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը.
«Շատ տրամաբանական է, որ նրանք երբեմն չկարողանան իրենց տիրապետել և գործողությունների դիմեն, որոնք ընկալելի չեն: Համենայնդեպս, նրանց նկատմամբ և՛ երկրի ղեկավարը, և՛ ժողովուրդը պետք է հանդուրժող լինեն: Ավելի մեծ հանցանք գործած մարդկանց նկատմամբ հաճախ ավելի մեղմ են լինում։
Բացարձակ երկակի ստանդարտներ են գործում. հազար անգամ ավելի մեծ զանցանք ու հանցանք գործած մարդկանց նկատմամբ բացարձակապես շատ ավելի մեղմ վերաբերմունք է դրսևորվում։ Այս դեպքում զոհվածի մայրը հրավիրել է վարչապետի տղային նստելու մեքենա։ Որտե՞ղ տեսան հարկադրանք։ Հետո ի՞նչ, որ վարչապետի տղան զառանցում է։ Չնստեիր մեքենան։
Պարզ երևում է, որ վարչապետի տղայի վրա աշխատում են իրավաբաններ, նրա ամեն մի խոսքը վերջին դատավարության ժամանակ բացարձակ իրավական արտահայտություններ էին, պարզ երևում է, որ նրան շատ լավ պատրաստում են այդ ամենին։ Հերթական թատորոնին ենք մենք ներկա լինում »,-ասել է Տոնոյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
